Կարեն Անդրեասյան.Երանի հետհեղափոխական Հայաստանում ամեն ինչին նայենք օբյեկտիվ
ՖԲ -յան գրառում
Արդյո՞ք գեղեցիկ չէ:
(Կյանքումս առաջին անգամ թույլ տվեցի ակնհայտ սուտ տեղեկություն տարածել: Նպատակս մեկն էր՝ ստուգել, թե ինչ առաջին տպավորություն կամ զգացում առաջացրեց այս նույն լուսանկարը այն մարդկանց մոտ, ովքեր մի վայրկյան մի կողմ դրեցին ներկայումս մոդայիկ դարձած քաղաքական զգացումները և օբյեկտիվ նայեցին երևանյան իշխանությունների արած կոնկրետ այս փոփոխությանը:)
Երանի հետհեղափոխական Հայաստանում ամեն ինչին նայենք օբյեկտիվ: Երանի քաղաքական սիմպատիաներով կամ անտիպատիաներով չարտահայտվի նույնիսկ մեր գեղագիտական կամ երաժշտական ճաշակը: Երանի արդար իրավական ու քաղաքական հետապնդումները սկսվեն իրապես ամենավատերից՝ ամենակոռումպացվածներից ու ամենալկտի վնասատուներից, ովքեր ոչ մի լավ բան չանելով երկրի համար՝ միայն թալանել են ու վարի տվել իրենց ոլորտները:
Այսօր հաստատ դեռ այդպես չէ: Այսօր դեռ չարյաց փոքրագույններն են հետապնդվում: Այսօր հասարակությունը դեռ սևացնում է անխտիր բոլոր նախկիններին ու նախկինների արած նույնիսկ լավ բաները՝ առանց որևէ օբյեկտիվ հանրային քննարկման: