Հայերեն   English   Русский  

Պետդեպարտամենտը դատապարտել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու Սիրիայի որոշումը


  
դիտումներ: 748

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության համաձայն` գերատեսչությունը դատապարտում է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելու Սիրիայի որոշումը: Գրում է Gazeta.ru-ն:

Պետդեպարտամենտում շեշտել են, որ Հարավային Օսիան և Աբխազիան նախկինի պես Վրաստանի մաս են կազմում:

«Մենք լիովին պաշտպանում ենք Վրաստանի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը` իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում և կոչ ենք անում բոլոր պետություններին հաշվի առնել ՄԱԿ-ի կանոնադրությամբ իրենց պարտավորությունները և նույնն անել », - նշվել է զեկույցում:

Ավելի վաղ Եվրամիությունը ևս դատապարտել էր Սիրիայի իշխանությունների որոշումը Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու հարցում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: