Հայերեն   English   Русский  

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը արդեն ամուսնացած են եղել նախքան իրենց հարսանեկան արարողությունը


  
դիտումներ: 815

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը արդեն ամուսնացած են եղել նախքան Ֆրանսիայում կազմակերպված իրենց հարսանիքը: Անջելինան իտալական Io Donna ամսագրին հայտնել է, որ նախքան Ֆրանսիայում իրենց ամուսնությունը ինքը և Բրեդը արդեն ամուսնացել էին Կալիֆոռնիայում:

Որպես ամերիկացիներ իրենք չէին կարող օրինական կերպով ամուսնանալ Ֆրանսիայում:

Նոյեմբերին Անջելինան խոսել էր ամուսնությունից հետո Բրեդի հետ իր կյանքի մասին՝ ընդունելով, որ իրենց հարաբերությունները այժմ տարբեր են, քանի որ չնայած իրենք միշտ հանգստություն և ապահովություն են զգացել, այնուամենայնիվ դա կրկին հաստատել են 10 տարի համատեղ ապրելուց հետո:

Դերասանուհին նշել է, որ ամուսնությունից հետո ավելի շատ է փորձում գոհացնել Բրեդին և շատ են այնպիսի պահեր լինում, երբ ինքը ցանկանում է ավելի լավ կին լինել, ինչպես նաև ինչ-որ բան պատրաստել, սակայն Բրեդը նրան խնդրում է ամեն դեպքում հասկանալ ինչն է իր մոտ լավ ստացվում, ինչը՝ ոչ:

Անջելինայի և Բրեդի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Շատո Միրավալում 2014թ-ի օգոստոսի 23-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: