Հայերեն   English   Русский  

Շուրջ 400 մլն տույժերի և տուգանքների ներում. Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել


  
դիտումներ: 584

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին աշխատանքայինխորհրդակցություն է հրավիրել բերքահավաքի ընթացքի վերաբերյալ:

Զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը: Գյուղնախարարի խոսքով՝ արդեն կատարվելէ 1443 հա գարու հունձ, որի միջին բերքատվությունը կազմել է 21.4 ցենտներ: Զեկուցման համաձայն՝ բերքի մթերման ևհացահատիկահավաք կոմբայնների աշխատանքների հետ կապված խնդիրներ չկան, իսկ հակահրդեհային պայքարիշրջանակներում շուրջօրյա հերթապահության նպատակով շարժական ճամբարների տեղադրման աշխատանքները սկսվածեն: Ժ. Միրզոյանը ներկայացրել է նաև գարնանացան աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով, որ բանջարաբոստանայինմշակաբույսերի հողատարածքների հետ այն կգերազանցի նախորդ տարվա ծավալները:

Բավարար գնահատելով կատարված աշխատանքները՝ պետնախարարը գյուղոլորտի պատասխանատուների և շրջանայինվարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի կողմից գարուգնի սահմանման հարցը: Որոշվել է Արցախի Հանրապետության տարածքում գտնվող հիմնադրամի մթերման կետերում գարուընդունման գինը սահմանել 87 դրամ, որի վճարման հիսուն տոկոսը կկատարվի հինգ օրվա ընթացքում, իսկ մնացած մասը՝մինչև նոյեմբերի 1-ը: Այն քաղաքացիները, ովքեր կնախընտրեն բերքը հանձնել հիմնադրամի՝ Երևանում գտնվող պահեստում, 1 կիլոգրամ գարու դիմաց կստանան 105 դրամ՝ վճարման նույն պայմանով: Հիմնադրամի նկատմամբ պարտավորություններունեցող քաղաքացիներից գարին Արցախի տարածքում կընդունվի ավելի բարձր՝ 95 դրամ գնով, իսկ Երևանի պահեստում՝ 113 դրամով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի նկատմամբիրավաբանական անձանց ու քաղաքացիների՝ տարբեր տարիներին ունեցած պարտավորություններից կուտակված շուրջ 400 մլն տույժերի և տուգանքների հարցը: Պետնախարարը նշել է, որ հարցի շուրջ իշխանությունները կայացրել են հունիսի 1-իցդրանք ամբողջությամբ ներելու մասին որոշում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գյուղատնտեսական սեզոնի հետ կապված այլ հարցեր: Ա. Հարությունյանըխորհրդակցության մասնակիցներին հորդորել է շարունակել հետևողական աշխատանքը ինչպես բերքահավաքի պատշաճկազմակերպման, այնպես էլ մթերման ուղղություններով:

ԱրցախիՀանրապետությանպետականնախարարիաշխատակազմիտեղեկատվությանևհասարակայնությանհետկապերիբաժին





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: