Գվատեմալան անհապաղ տարհանում է հայտարարել Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով
դիտումներ: 595
«Ֆուեգո հրաբխի ակտիվության պատճառով, որի աճի միտում է նկատվում, մերձակա շրջաններում ընդհանուր տարհանում է իրականացվում, ուսումնասիրության համաձայն` հնարավոր են պիրոկլաստիկ և ցեխային հրաբխային հոսքեր», - նշված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ տարհանումը վերաբերում է ինչպես շրջաններում մնացած բնակիչիչներին, այնպես էլ փրկարարներին, բժիշկներին և լրագրողներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով զոհերի թիվը հասել է 69-ի:
Մի քանի քաղաքներում հայտարարվել է տագնապի «կարմիր» մակարդակ: Բացի այդ ԶԼՄ-ները հայտնել են հրաբխի ժայթքման հետևանքով 296 տուժածների մասին: