Օքսֆորդի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տանից աշխատելը նպաստում է մեքենաների աղտոտվածոթյան կրճատմանը
Նույն նպատակով հետոազոտողները հորդորում են ընտանիքներին գնումներ կատարել առցանց, ընկերների հետ շփվել վիրտուալ ձևով:
Նրանք եզրակացնում են, որ տարեցտարի ավելի քան 10 000 մահվան դեպքեր են գրանցվում մեքենաներից արտազատվող թունավոր նյութերի հետևանքով առաջացած առողջական խնդիրների հետևանքով. թունավոր նյութերից է օրինակ ազոտի երկօքսիդը:
Զեկույցի հեղինակները կոչ արեցին արմատական փոփոխություններ կատարել ապրելակերպի մեջ, նույնիսկ եթե դա նշանակում է սահմանափակվել տանը:
Նրանք ասում են, որ անհատները պետք է ավելին անեն, որպեսզի ավտոմեքենաներից կախվածությունը նվազեցնեն եւ տանը մնան ավելի շատ, եթե չկարողացան «մաքուր ճամփորդական ռեժիմ» գտնել:
Ընդհանուր առմամբ տարեկան 40.000 վաղաժամ մահվան դեպքերի պատճառը կապված է օդի աղտոտման հետևանով առաջացած հիվանդությունների հետ: