Ամերիկյան աղցան` Cole slaw (Քոուլ սլոու)
1.4 սպիտակագլուխ կաղամբ
1 կանաչ խնձոր
2 ցողուն նեխուր
1 գազար
3 ճ.գդալ մայոնեզ
1.2 կիտրոն
աղ ու շաքարավազ
Պատրաստումը
Այս աղցանը շատ արագ է պատրաստվում, քանի որ բոլոր բաղադրիչները հում են: Իսկ որպեսզի այն նաև առավելագույնս օգտակար լինի, կարելի է տնական մայոնեզով, բնական յոգուրտով կամ ոչ յուղոտ թթվասերով շաղախել:
Նախ պետք է բոլոր բաղադրիչները հոսող ջրով լվանալ: Նեխուրը տաշեղների նման կտրատել, գազարը` նույնպես կամ քերել, ապա կաղամբը բարակ շերտերով կտրատել: Խնձորի միջուկը հեռացնել ու նույն կերպ կտրատել:
Բոլոր բաղադրիչները խառնել իրար, կիտրոնի կեսը քամել վրան, համեմել աղ ու շաքարավազով: Ավելացնել մայոնեզը (յոգուրտը կամ թթվասերը) ու կրկին խառնել: Աղցանը պատրատ է:
Բարի ախորժակ: