Գվատեմալայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 99-ի
դիտումներ: 724
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին 84 զոհերի մասին:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` վերջին տարիներին Ֆուեգո հրաբխի ամենաուժգին ժայթքման հետևանքներն արդեն անդրադարձել են 1.7 միլիոն բնակիչների վրա: Գվատեմալայում մարդկանց մահվան կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարվել:
Ֆուեգոյի բարձրությունը 3.7 կմ է կազմում, այն երկրի ամենաակտիվ հրաբուխներից է: Ֆուեգո հրաբուխը Գվատեմալայի մայրաքաղաքից ընդամենը 40 կմ դեպի հարավ-արևմուտք է գտնվում: Ընթացիկ ժայթքումն այս տարի երկրորդն է: Առաջինը տեղի է ունեցել հունվարի սկզբին: