Տեխասի իշխանությունները թաքցրել են 650 երեխաների մահվան փաստը
Համապատասխան տեղեկություն է մեջբերում Austin American-Statesman թերթը, որը կես տարի է արդեն սեփական հետաքննությունն է անցկացնում, որի արդյունքները հրապարակվել են հունվարի 11-ին:
Նշվում է, որ 2010-2014-ին ընտանիքի տեխասյան դեպարտամենտը հրապարակել է 655 երեխաների մահվան մասին տեղեկությունը, քանի որ մասնագետները կարծում են, որ այդ դեպքերի մահվամբ ավարտն անմիջականորեն դաժան վերաբերմունքի հետևանք չեն: Զոհված երեխաների մոտավորապես կեսն այն ընտանիքներում են ապրել, որոնց իշխանությունները քանիցս պահանջներ են ներկայացրել:
2009-ին նահանգում ընդունվեց օրենք, որի համաձայն, դեպարտամենտը պետք է հասարակայնությանը մանրամասն հաշվետվություն ներկայացներ, եթե սոցիալական աշխատողը եզրակացներ, որ զոհված երեխայի նկատմամբ բռնություն է գործադրվել: Austin American-Statesman-ի տվյալներով, 2009-ին ավելի քան 50 սոցաշխատող բռնվել է ոչ ճիշտ տեղեկություններ տրամադրելու փաստով. Իսկ դատախազության աշխատողներն էլ հաշվառված տվյալները կեղծել են, դրանով խոչընդոտելով իրավապահ մարմինների գործունեությանը:
Ըստ վիճակագրության, 2012-ին ողջ ԱՄՆ տարածքում բռնության ու անփութության հետևանքով զոհվել է 1640 և դաժան վերաբերմունքի է ենթարկվել 686 երեխա: