Հայերեն   English   Русский  

Ուրուգվայը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը


  
դիտումներ: 956

Արգենտիայում գործող հայկական «Prensa Armenia» լրատվական կայքի հաղորդմամբ` Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն հունվարի 4-ին հանդիպել է Ուրուգվայի հայ ազգային կոմիտեի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել է Հարավային Կովկասում տիրող դրությունը: Նախարարը միջազգային հանրությանը կոչ է արել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` այն է շրջանում ապրող հայերի ինքնորոշման և Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովումը:

2011 թվականից ի վեր Ղարաբաղի ճանաչման համար Հայաստանին աջակցող Ուրուգվայում 2014-ի հուլիս ամսին Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև հուշագիր ստորագրվեց, երկու նախագահները ԼՂ հարցի խաղաղ լուծմանը և ԵԱՀԿ-ի սկսած գործընթացին աջակցելու մասին հայտարարություն արեցին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: