Հայերեն   English   Русский  

Հայտնի են Գյումրիում դաժանորեն սպանված ընտանիքի անդամների անունները


  
դիտումներ: 3167

NEWS.am-ին հայտնի են դարձել հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը դաժանաբար սպանված գյումրեցի ընտանիքի անդամների անունները:

Ամուսիններ Սերյոժա և Հասմիկ Ավետիսյանները, նրանց որդին Արմեն Ավետիսյանը և նրա կինը՝ Արաքսյա Ավետիսյանը, նրանց դուստրը՝ Հասմիկը, որին հանցագործը սպանել է հենց օրորոցում, նաև՝ Սերյոժայի և Հասմիկի չամուսնացած դուստրը՝ Աիդա Ավետիսյանը: 6 ամսական Սերյոժան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Ըսը տեղեկությունների` մարմիններն առավոտյան հայտնաբերել է տանտիրուհու քույրը, որը բնակվում է հարեւանությամբ եւ առավոտյան սովորույթի համաձայն քրոջ տուն է գնացել՝ սուրճ խմելու:

Նշվում է, որ Ավետիսյանների ընտանիքը իր ապրուստը վաստակում էր հոր և որդու արտագնա աշխատանքով: Նրանք Ռուսաստանից վերադարձել էին Ամանորից առաջ: Զինվորականների հետ նրանց կապը դեռևս հայտնի չէ:

Ավելի վաղ կայքը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Պերմյակով Վալերի Պավլովիչն է, որին այժմ որոնում են։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: