Գվատեմալայում ավելի քան 100 մարդու մահվան պատճառ դարձած հրաբուխը կրկին ակտիվացել է
դիտումներ: 508
Այդ մասին հաղորդում է Prensa Libre պարբերականը` հղում անելով Կենտրոնական ամերիկյան երկրաբանական սեյսմոլոգիայի ազգային ինստիտուտին:
Նշվում է, որ հրաբխի խառնարանում փորձագետներն արձանագրել են պայթյուններ, իսկ գազերի ու ծխի սյան բարձրությունը հասնում է 5 կմ-ի:
Փորձագետները չեն բացառում, որ հրաբխի մոտակայքում գտնվող բնակավայրերում, այդ թվում նաև երկրի նախկին մայրաքաղաք Անտիգուայում ծխի հնարավորությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ժայթքման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը: 200 անձ անհայտ կորած է համարվում: