Հայերեն   English   Русский  

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Վիկտոր Կատվալյանը


  
դիտումներ: 2222

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Վիկտոր Կատվալյանը

Սույն թվականի հունիսի 13-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրեց բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Վիկտոր Կատվալյանին:

Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գործունեության հիմնական ոլորտներն են`

-հայոց լեզվի կառուցվածքի և գործառության, պատմության և համեմատական քերականության ուսումնասիրություն, գրական արևելահայերենի և արևմտահայերենի քննություն, բարբառագիտություն, գրական լեզվի կանոնարկում, տերմինաբանության մշակում

-ուսուցողական լեզվաբանության հարցեր

-կիրառական լեզվաբանություն, հոգելեզվաբանություն, տեքստի լեզվաբանություն

-ստուգաբանական, երկլեզվյան, բարբառային, ուղղագրական-ուղղախոսական բառարանների և տերմինարանների, էլեկտրոնային համաբարբառների կազմում

Վիկտոր Կատվալյանը, 1988–1995թթ. եղել է Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբա­նության բաժնի գիտաշխատող: 1998–2004թթ. եղել է Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, 2011 թ-ից դասախոսում է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2012թ-ից ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենն է:

Վիկտոր Կատվալյանի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է ժամանակակից հայոց լեզուն, հայոց լեզվի պատմությունը, բարբառագիտությունը, գրաբարը, արևմտահայերենը: Նա 9 մենագրության, 60 գիտական հոդվածի հեղինակ է:

13.06.2018թ.





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: