Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում շարունակում են ձերբակալել ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների


  
դիտումներ: 2238

Ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության՝ Շեքիի շրջանային կազմակերպության ակտիվիստ Ռաուֆ Աբդուրահմանլըն հունիսի 13-ին ձերբակալվել է մայրաքաղաք Բաքվում:

Բաքվից նրան տեղափոխել են Շեքիի ոստիկանական բաժանմունք: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, այդ մասին հայտնել են ընդդիմադիր կուսակցությունից:

Ավելի ուշ Շեքիի շրջանային դատարանը Ռաուֆ Աբդուրահմանլըին դատապարտել է 30 օրվա վարչական կալանքի: Վերջինս մեղավոր է ճանաչվել ոստիկանությանը չենթարկվելու համար: Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունում կարծում են, որ Ադբուրահմանի ձերբակալությունը կապված է նրա քաղաքական գործունեության, իշխանությունների քննադատության հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: