Պեսկովը արձագանքել է Ղրիմը ռուսական ճանաչելու Թրամփի խոսքերի վերաբերյալ ԶԼՄ-ների տեղեկությանը
«Գիտեք, թե որքան շատ կեղծ լուրեր կան, որ չէի ցանկանա մեկնաբանել, քանի որ չգիտենք, թե որքան հուսալի են դրանք: Ոչ դուք և ոչ էլ մենք ներկա չենք գտնվել G-7-ի այդ փակ հանդիպումներին, և իհարկե, մենք չենք կարող դատել այդ լուրերի հուսալիության աստիճանի մասին», - հայտարարել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ նախօրեին BuzzFeed պորտալը` հղում անելով երկու դիվանագիտական աղբյուրների, հայտնել էր, որ Թրամփը G-7 երկրների ղեկավարների հետ ընթրիքի ընթացքում ասել է, որ Ղրիմը ռուսական է, քանի որ թերակղզում բոլորը ռուսերեն են խոսում: Սպիտակ տունը չի հերքել կամ հաստատել տվյալ տեղեկությունը:
Հիշեցնենք, որ Fox հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում Թրամփը նաև հայտնել էր, որ G7- ի գագաթաժողովի քննարկումների շուրջ 25% -ը նվիրված է եղել Մոսկվային: