Ադրբեջանի կառավարությունը փորձում է ընդդիմության ամբողջական ոչնչացման համար լիցենզիա ստանալ. Մամեդով
«Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների խորհուրդը սկսել է Ադրբեջանի կառավարության դեմ Կոնվենցիայի 46.4 հոդվածի կիրառումը: 44 երկրներից 36-ը քվերակել է այդ որոշման օգտին: 8 երկիր այդ որոշմանը չի աջակցել: Այդ 8 երկրներից 4-ը (Ադրբեջան, Սերբիա, Թուրքիա և Ուկրաինա) ամենաբարձ մակարդակով՝ նախագահների ակարդակով, հունիսի 12-ին մասնակցել են TANAP գազատարի բացման արարողությանը: Արարողության ժամանակ բարձրացված է եղել նաև Վրաստանի դրոշը, սակայն ինձ այստեղից՝ բանտից, դժվար է իմանալ, թե պաշտոնական Թբիլիսիից կոնկրետ ով է մասնակցել արարողությանը»,- նշված է Իլգար Մամեդովի հայտարարությունում:
Մամեդովը ընդգծել է, որ Հարավային գազային միջանցքը Ռուսաստանի դեմ ուղղված նախագիծ չէ: « Հարավային գազային միջանցքը հակառուսական նախագիծ չէ, այն փորձում են Եվրոպային և Ամերիկայի Միացյալ Նահանգներին ծախել այդ ապրանքանիշի տակ, դրա փոխարեն Ադրբեջանի կառավարությունը փորձում է ստանալ Ջեյմս Բոնդի լիզենզիա հանրապետական արժեքներին հավատարիմ ընդդիմությանն ամբողջությամբ վերացնելու համար: Սակայն ժողովրդավարական արժեքները դեռևս գազից ուժեղ են»,- գրում է «ReAl» -ի առաջնորդը:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին թուրքական Էսքիշեհիր քաղաքի մոտակայքում կայացել է TANAP (Անդրանատոլիական գազատար) խողովակաշարի բացման արարողությունը: Այն 1850 կմ երկարությամբ Հարավային գազայի միջանցքի հիմնական մասն է:
TANAP-ն անվանում են էներգետիկ ոլորտում ռուսական նախագծերին մրցակից: Ադրբեջանական հանքավայրերից ածխաջրածնային հումքը կմատակարարվի Թուրքիա և Եվրոպա: Ենթադրվում է, որ մատակարարումներին կմիանան այնպիսի խոշոր արտահանողներ, ինչպիսինն են Իրանն ու Թուրքմենստանը: Խողովակաշարով գազի առաջին մատակարարումը կսկսվի հունիսի 30-ին: Գազատարը «Հարավային գազային միջանցքի» էներգետիկ նախագծի մասն է կազմում՝ Տրանս-Ադրիատիկ (TAP) գազատարի նախագծի հետ միասին: Ադրբեջանից Եվրոպա TANAP-ի երթուղին անցնում է Վրաստանի և Թուրքիայի տարածքով, իսկ TAP-ինը՝ Վրաստանով, Ալբանիայով և Իտալիայով:
«ReAl» կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը 2013 թ-ի սկզբից Իսմաիլլըում տեղի ունեցած իրադարձություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորվել է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրա կալանքն անթույլատրելի և քաղաքականապես մոտիվացված է ճանաչել՝ նրան անմիջապես ազատ արձակելու որոշում կայացնելով: 2014 թ-ի մայիսին Ստրասբուրգի դատարանի կողմից ընդունված այդ որոշումը մինչև օրս չի իրականացվել: 2017 թ-ի դեկտեմբերին Եվրոպական դատարանը 2013 թ-ից ազատազրկման դատապարտված ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի՝ ապօրինի կալանավորված լինելու որոշում է կայացրել: