Լեհաստանը Պուտինին չի հրավիրել Աուշվիցի ազատագրման միջոցառմանը
դիտումներ: 924
Interfax լրատվական գործակալության տվյալներով՝ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտինը հրավեր չի ստացել, ուստի չի մասնակցի այս ամսվա վերջին կազմակերպվելիք միջոցառմանը:
Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները Սառը պատերազմից հետո ամենացածր կետում են գտնվում Ուկրաինայի ճգնաժամի պատճառով: Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը պատժամիջոցներ է կիրառում Մոսկվայի նկատմամբ Ղրիմի թերակղզու անեքսիայի և արևելյան Ուկրաինայի ռուսամետ անջատողականներին օժանդակելու համար:
Լեհաստանը Կրեմլի քաղաքականության ամենամեծ քննադատներից է և երկու երկրների հարաբերությունները լարված վիճակում են գտնվում: