Հայերեն   English   Русский  

Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը


  
դիտումներ: 1191

Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել Է Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:

Այս մասին տեղեկացնում է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը: «Հունիսի 27-ին Ռումինիայի Խորհրդարանի ստորին պալատը միաձայն (255 կողմ, դեմ՝ 0) վավերացրել Է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ փոխանցելով այն Սենատ վերջնական վավերացման համար»-նշել է Մինասյանը։

Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Մինչ այս պահը համաձայնագիրը ԵՄ անդամ երկրներից վավերացրել ենԷստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան: Համաձայնագիրը վավերացրել է նաև Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը:

ՀՀ Ազգային ժողովն այն վավերացրել է 2018թ. ապրիլի 11-ին: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: