Հայերեն   English   Русский  

Թրամփը պատրաստ է ընդունել Ռուսաստանին G7 առանց Ղրիմի շուրջ պայմանների. Պոմպեո


  
դիտումներ: 901

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Մոսկվայի վերադարձը միջազգային հանրության «անխուսափելի» է համարում և կարծում, որ «զիջումները» կարող են թույլ տալ ՌԴ-ին միանալ G7-ին` առանց Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու պայմանի: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես սպասվում էր, ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման վայրն ու ամսաթիվը պաշտոնապես հայտարարվեցին: Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` երկու երկրների առաջնորդների հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-ին Հելսինկիում:

Մայք Պոմպեոն չի կարողացել նշել, թե ինչ «զիջումներ» են սպասում Ռուսաստանից, սակայն ընդգծել է, որ Թրամփը դեռևս նախկինի պես կարծում է, որ Ռուսաստանը «2014 թ ապօրինաբար միացրեց Ղրիմը», ինչը հանգեցրեց G7-ից Ռուսաստանին հեռացնելուն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: