Թրամփը պատասխանել է Ղրիմը ռուսական տարածք ճանաչելու վերաբերյալ հարցին
դիտումներ: 773
«Կտեսնենք», - պատասխանել է Թրամփը լրագրողների համապատասխան հարցին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կբարձրացնի ընտրություններին «ռուսական միջամտության» թեման:
Բացի այդ Թրամփը կրկին հայտարարել է, որ մտադիր է իր ռուս գործընկերոջ հետ քննարկել Ուկրաինայի և Սիրիայի խնդիրը:
Հելսինկիում կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին: