Հայերեն   English   Русский  

Պեսկովը մեկնաբանել է Ղրիմը ճանաչելու վերաբերյալ Թրամփի խոսքը


  
դիտումներ: 1038

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի խոսքերը Ղրիմը ռուսական ճանաչելու վերաբերյալ և հայտարարել, որ թերակղզու պատկանելիությունը Ռուսաստանին միանշանակ է: Գրում է Gazeta.ru-ն:

Պեսկովի խոսքերով`պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Ղրիմը չի կարող օրակարգում լինել, քանի որ թերակղզին «Ռուսաստանի անբաժանելի մասն է»: Նա հավելել է, որ այլ հարցերում հնարավոր է փոխզիջման և երկխոսության որոնում:

«Մնացած բոլոր հարցերը - կոնսենսուսի հարցեր են, հարցեր քննարկման համար, հնարավոր շփման կետերի որոնման համար», - ասել է Պեսկովը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բաց է երկխոսության և փոխզիջման համատեղ որոնման համար:

«... դուք տեսնում եք, որ հիմա քաղաքական կամքը գերակշռում է, և այժմ ամրապնդվում է ըմբռնումն այն բանի, որ նման վիճահարույց հարցերի առկայությունը չպետք է խոչընդոտ լինի երկկողմ երկխոսության հաստատման և ընդլայնման գործում», - եզրափակել է Պեսկովը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել Ղրիմը ռուսական ճանաչելու հնարավորությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: