Սպիտակ տանը մեկնաբանել են Ղրիմը ռուսական ճանաչելու հնարավորությունը
դիտումներ: 813
«Մենք համաձայն ենք այս հարցի շուրջ անհամաձայնությանը, մեր ղրիմյան պատժամիջոցները կմնան ուժի մեջ այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը վերադարձնի թերակղզին Ուկրաինային», - հայտարարել է Սանդերսը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կարող է Ղրիմը ռուսական ճանաչել:
Ավելի վաղ ամերիկացի առաջնորդի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Ղրիմի ճանաչումը Ռուսաստանի մաս, չի համապատասխանում ԱՄՆ-ի դիրքորոշմանը:
Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել, որ կարող է Ղրիմը ռուսական ճանաչել: