Հայերեն   English   Русский  

Իրանում ԻՊ-ի ութ ահաբեկիչ է մահապատժի ենթարկվել


  
դիտումներ: 962

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ութ անդամների, որոնք մասնակցություն էին ցուցաբերել 2017 թ. Իրանի խորհրդարանի վրա իրականացված հարձակումներին: Գրում է Gazeta.ru-ն:

«Մայիսին դատարանը մահապատժի դատապարտեց 2017 թ.-ին Թեհրանում տեղի ունեցած հարձակումներին ներգրավված ԻՊ-ի ութ զինյալների», - հայտնել է գործակալությունը:

2017 թ. հունիսի 7-ին կանացի հագուստով չորս տղամարդկանցից բաղկացած խումբը կրակ բացեց Իրանի խորհրդարանի շենքում: Հետագայում հարձակվողներից մեկը պայթեցրեց իրեն: Հարձակման ենթարկվեց նաև Ի.Մ. Խոմեյնիի դամբարանը: Հարձակման հետևանքով մոտ 20 մարդ սպանվեց, տասնյակ մարդիկ վիրավորվեցին:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ԱՄՆ-ին մեղադրել էր ԻՊ-ին աջակցելու մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: