Գյումրու գործում քաղաքական պատճառներով իրավական սպեկուլացիաներ են կատարվում. փաստաբան
Նա գտնում է, որ թույլ չպետք է տրվի, որ ռուս զինվորին դատեն ռուսական օրենքներւով, քանի որ հանցագործությունը կատարվել է Հայաստանում:
1995-97 թթ. Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազայի և այդ բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրի համաձայն` ռուսական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից Հայաստանի տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը՝ Հայաստանի օրենսդրության կիրառմամբ:
«Այս գործում արդեն քաղաքական պատճառներով իրավական սպեկուլացիաներ են կատարվում: Իմ կարծիքով, որոշումը ընդունվել է ՀՀ սահմաններից դուրս: Ցավոք մեր պետությունը ի զորու չէ շրջանցել այդ օրենքը, ինչը նշանակում է, որ վտանգված է ՀՀ ինքնիշխանությունը», - նշեց փաստաբանը:
Նորայր Նորիկյանը գտնում է, որ կան հարցեր, որ ոնք պատասխաններն այդպես էլ չի տրվում. Ի՞նչ կապ ունի ՀՀ տարածքում ՌԴ Սահմանադրությունը: Ի՞նչ իրավունքով կասկածյալին գտնելու պատրվակով են ռուս զինվորականները շրջել Գյումրիում: Ո»ր իրավական հիմքով է տեղափոխվել ռուսական բազա: Ինչո՞ւ է ենթադրյալ մարդասպանը տեղափոխվել բազա և չի հանձնվում ՀՀ ոստիկանությանը: Ո՞վ պետք է իրականացնի նախաքննությունը:
«Մեկ տարի առաջ ես ներկայացրել եմ ռուսական բազայի զինվորի իրավունքները. նրա մեղքով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Երևան Գյումրի ճանապարհին մահացել է ՀՀ քաղաքացի: Գործը հանձնվել է հայկական իրավասու մարմիններին: Հարց է ծագում. ինչո՞ւ է մեկի հարցում գործում հայկական օրենքները, իսկ մյուսի դեպքում` ռուսական», - ասաց Նորայր Նորիկյանը:
Ըստ նրա` հայ գործիչների պատասխանը և միանշանակ չի կարելի է մեկնաբանել և շփոթմունքների տեղիք է տալիս: «Քաղաքական վերնախավը իրար հակասող հայտարարություններ է արել: Ես հորդորում եմ, որ պետական մարմինները միասնական հայտարարությամբ հանդես գան»:
«Մեր երկրի տարածքում պետք է գործեն մեր օրենքները: Համապատասխան մարմինները պետք է պահանջ դնեն, որ ռուս զինվորը հանձնվի հայ ոստիկաններին և քննությունը տեղի ունենա ՀՀ սահմանադրության համաձայն», - եզրափակեց Նորայր Նորիկյանը: