Ադրբեջանում չորս օր շարունակ հարցաքննում են ընդդիմադիր կուսակցության մամուլի խոսնակին
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը, հարցաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից: Այդ օրը Հաջիբեյլիին հայտնել են, որ ինքը «պաշտոնական դիրքից բխող կեղծիք» հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես վկա պետք է հանդես գա:
Այդ նույն օրը գլխավոր դատախազությունը հայտարարել է որոշ ինտերնետային ռեսուրսներում Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի նկատմամբ մահափորձի առնչությամբ «կեղծ տեղեկություններ» և «անօրինական կոչեր» տարածելու փաստի առնչությամբ քրեական գործ հարուցելու մասին: Այդ առնչությամբ գլխավոր դատախազությունը դիմել է Կապի նախարարություն «Bastainfo.com», «criminalaz.com», «topxeber.az» և «fia.az» կայերն արգելափակելու համար:
"Criminalaz.com" կայքի գլխավոր խմբագիր Անար Մամեդովը ևս որպես վկա ներգրավված է քրեական գործում: Երկու այլ կայքերի ղեկավարներին նախազգուշացում է արվել:
Հուլիսի 3-ին ծագումով Գյանջայից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Յունիս Սաֆարովը կրակել և վիրավորել է Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևին ու նրա թիկնապահ Գասըմ Աշբազովին: Իրավապահ մարմինները զինված հարձակումը որակել են որպես ահաբեկչություն:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Վելիևի նկատմամբ հարձակման պատճառ հանդիսացել է վերջինիս՝ քաղաքացիների հանդեպ բռի պահվածքը: Այսպես՝ որոշ ժամանակ առաջ տեղի բանկիչ մի կին իր գանգատներով դիմել է քաղաքապետին, սակայն Վելիևը բղավել, հայհոյել և իր աշխատասենյակից դուրս է հանել հղի կնոջը: Ըստ տեղեկության՝ այն տղամարդը, ով կրակել է Վելիևի և նրա թիկնապահի վրա, եղել է այդ կնոջը եղբայրը:
Էլմար Վելիևի դեմ մահափորձը ցոցիալական ցանցերում ակտիվ քննարկումների առիթ է հանդիսացել: Ընդ որում՝ հնչեցվել են քննադատական կարծիքներ Գյանջայի ղեկավարի գործունեության վերաբերյալ՝ կոչ անելով Գյանջայում Յունիս Սաֆարովի աջակցությանն ուղղված բողոքի ցույց անցկացնել: