Հայերեն   English   Русский  

Պուտինը համաձայն չէ Ղրիմի շուրջ Թրամփի դիրքորոշման հետ


  
դիտումներ: 834

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղրիմի միացումը Ռուսաստանին անօրինական է համարում: Գրում է Russian.rt.com-ը:

ՌԴ Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի իշխանություններն այս հարցում հակառակ տեսակետ ունեն:

«Մենք կարծում ենք, որ հանրաքվեն անցկացվում է միջազգային իրավունքի համաձայն` ՄԱԿ-ի կանոնադրությամբ», - ասել է Պուտինը:

Նա շեշտել է, որ Ռուսաստանի համար Ղրիմի միացման հարցը «փակ է»:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ «Թրամփը» չի ճանաչում Ռուսաստանին Ղրիմի միանալու օրինականությունը: Իսկ հենց Թրամփը միանշանակ պատասխան չի տվել, թե արդյոք նա պատրաստվում է ճանաչել Ղրիմը որպես ռուսական, սակայն նշել է, որ իրեն դուր չի գալիս Ռուսաստանի կազմում Ղրիմի ընդգրկվելը:

2014 թ. մարտին Ղրիմում անցկացվեց հանրաքվե, որից հետո թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը` դաշնային նշանակության քաղաք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: