Անակնկալով կարկանդակ
Բաղադրիչները
200 գ մածուն
180 գ շաքարավազ
300 գ ալյուր
ձեթ
կես թեյի գդալ սոդա
1 թ.գդալ փխրեցուցիչ
250 գ կաթնաշոռ
ևս 2-3 ճ. գդալ շաքարավազ
3 ձու
Պատրաստումը
Թասի մեջ լցնել մածունը, ավելացնել սոդան ու խառնել, ապա դնել մի կողմ 5-10 րոպեով, որ սոդան հանգչի: Այդ ընթացքում ուրիշ թասի մեջ կաթնաշոռի վրա ավելացնել 2-3 ճ գդալ շաքարավազն ու 1 ձուն և լավ խառնել:
Երբ մածունը սկսի փրփրել, ավելացնել 2 ձուն և 180 գ շաքարավազը: Փխրեցուցիչը խառնել ալյուրի հետ ու ցանել մածունի վրա , ապա խառնել այնքան, որ միասեռ զանգված ստացվի:
Խմորը պատրաստ է, պետք է կաղապարը ձեթոտել, խմորը լցնել, իսկ կաթնաշոռի խառնուրդից գնդեր սարքել ու դնել խմորի մեջ:
Թխել 180 աստիճան տաքացված փռում, 40 րոպե:
Անուշ լինի: