Հայերեն   English   Русский  

Լևոն Տեր-Պետրոսյանն Արցախի մասին ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ դեռևս հայտնի չէին. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 2108

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը:

«Առաջին նախագահը հայտնել է, որ որոշ հարցեր ինձ հետ քննարկելու ցանկություն ունի: Ես հանդիպել եմ նրան Կառավարական առանձնատանը: Մենք նստել ենք , սուրճ ենք խմել և խոսել Արցախի հարցի մասին»:

Վարչապետի խոսքով՝ առաջին նախագահը փորձել է տեղեկություններ տալ հակամարտության վերաբերյալ, որոնք, մտածել է՝ կարող է Փաշինյանին հայտնի չլինեն. «Դա շատ օգտակար զրույց էր, բայց կարող եմ ասել, որ նա ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ դեռևս հայտնի չէին: Ամեն ինչ ինձ հայտնի էր: Իմ առաջին գործերից մեկը եղել է այն, որ ես ամբողջական տեղեկատվություն ստանամ Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին»:

Փաշինյանը հենց առաջին օրերին հանդիպել է նախկին ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին, որը տեղեկությունն էր տվել իրենց և Զոհրաբ Մնացականյանին.«Նման հանդիպում չեմ բացառում, որ ապագայում էլ լինի, որովհետև հնարավոր է նաև նոր հարցեր ծագեն»:

Տեր -Պետրոսյանի հետ հանդիպմանը անդրադարձ չի եղել ներքաղաքական հարցերին:

Հարցին,թ ե պատրաստվում է արդյոք հանդիպել 2-րդ և 3-րդ նախագահներին, վարչապետը նշեց, որ տվյալ հանդիպման նախաձեռնողը առաջին նախագահն է եղել. եթե նման ցանկություն արտահայտողներ լինեն, հարցը կքննարկվի.«Այս պահին դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում»,- հավելեց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: