Հայերեն   English   Русский  

Պուտինն առաջարկել է Թրամփին Դոնբասի հարցով հանրաքվե անցկացնել. Bloomberg


  
դիտումներ: 1411

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ռուս դիվանագետներին, որ ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է Ուկրաինայի արևելքում հակամարտությունը լուծելու նպատակով հանրաքվե անցկացնել: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին, որոնք ներկա են գտնվել երկու առաջնորդների դռնփակ հանդիպմանը: Գրում է Gazeta.ru-ն:

Նրանց խոսքերով՝ չնայած այն հանգամանքին, որ Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի շուրջ առաջարկը որպես նշան, որ ցանկանում է վերջ տալ 4-ամյա ճգնաժամին, հանրաքվեի տարբերակը չի կարող այնքան հեշտությամբ իրականացվել Ուկրաինայի և Եվրոպայում նրա կողմնակիցների դիրքորոշման պատճառով:

Աղբյուրներից մեկը նշել է նաև, որ Թրամփը Պուտինին խնդրել է ոչ հրապարակայնորեն քննարկել հանրաքվեի տարբերակաը և իրեն ժամանակ տալ մտածելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը խոստացել է լինել Պուտինի «ամենավատ թշնամին», եթե Մոսկվայի եւ Վաշինգթոնի հարաբերությունները «չաշխատեն»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: