Ադրբեջանական դիրքապահների կողմից վիրավորված տավուշցի տղան սկսել է քայլել:
դիտումներ: 1155
Բերդի հոսպիտալի պետ Էդվարդ Գրիգորյանը մեր թղթակցին հայտնել է, որ Արմենն այսօր սկսել է քայլել, ձեռքի մատներն արդեն իսկ կարողանում է շարժել: Արմեն Բրուտյանը մոտ երկու օրից դուրս կգրվի հիվանդանոցից: Ավելի վաղ Անկախ-ը տեղեկացրել էր, որ հունիսի 28-ին Բրուտյանների ընտանիքը խաղողի այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հայտնվել էր հակառակորդի թիրախում, ինչի հետևանքով ձեռքի և ոտքի վիրավորում էր ստացել ընտանիքի որդին` 16-ամյա Արմեն Բրուտյանը, որը երեկ վիրահատվել էր: