Հայերեն   English   Русский  

Հայ-գերմանական հարաբերությունները շատ լավն են, բայց կարող են էլ ավելի ընդլայնվել. Անգելա Մերկել (Տեսանյութ)


  
դիտումներ: 2430

Հայ-գերմանական հարաբերությունները լավ են, բայց կարող են էլ ավելի ընդլայնվել, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքով մամուլի ասուլիսին ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը,հաղորդում է aysor.am-ը:

«Ուրախ եմ գտնվել այստեղ ոչ միայն ձեր հանրապետության 100-ամյակը տոնելու շրջանակներում, այլև՝ կատարվող նոր փոփոխությունների ժամանակ: Մենք հետևել ենք ձեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին՝ խաղաղ ցույցերին և թավշյա հեղափոխությանը, ինչպես ընդունված է այն անվանել», - ասաց Անգելա Մերկելը:

Նա նշեց, որ Հայաստան կատարած այցի շրջանակներում արդեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր.

«Մենք գիտակցում ենք, թե 1915-ին ինչ սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ և այդ փաստը չպետք է մոռացվի», - ասաց Գերմանիայի կանցլերը:

Անդրադառնալով հայ-գերմանական հարաբերություններին՝ Ա. Մերկելն ասաց, որ դրանք շատ լավն են, բայց կարող են էլ ավելի ընդլայնվել.

«Ուրախ ենք, որ Հայաստանին հաջողվել է կնքել Խորը և համապարփակ համաձայնագիրը ԵՄ հետ: Գերմանիան իր ներդրումը կունենա համաձայնագրի իրագործման մեջ: Մենք պատրաստ ենք նաև պատասխանատվություն ստանձնելու ԼՂ խաղաղ կարգավորման շրջանակներում: Խոսել ենք այս մասին՝ կարևոր է լուծել այդ հակամարտությունը խաղաղ մթնոլորտում», - ասաց Անգելա Մերկելը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: