Հայերեն   English   Русский  

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել տնտեսական զարգացումներին նվիրված խորհրդակցություն


  
դիտումներ: 1064

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առկա տնտեսական զարգացումներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսության ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առկա տնտեսական զարգացումներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսության ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության հետագա ակտիվացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, առաջիկա տարում հնարավոր զարգացումներին, նախատեսվող ծրագրերին, առկա խնդիրներին ու դրանց լուծման հետագա քայլերին առնչվող հարցեր: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է տնտեսության զարգացմանն ուղղված համակարգված աշխատանքների իրականացումը:

Անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսվող աշխատանքներին, այդ համատեքստում գործարար հատվածին տարբեր գործիքակազմերով օժանդակությանը, ինչը կնպաստի դեպի ԵՏՄ երկրներ արտահանման ծավալների աճին ու ընդլայնմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: