Ձմերուկի մուրաբա
դիտումներ: 5411
Շաքարից օշարակ պատրաստել, ձմերուկի պատրաստի կտորները լցնել թասի մեջ` եռման օշարակն էլ լցնել վրան, եփել 20-30 րոպե, ապա կրակից հանել և 2-3 ժամով դնել մի կողմ: Գործողությունը կրկնել երկրորդ անգամ` 20-30 րոպե եփել, ապա կրակից թասը վերցնել ու ամբողջ պարունակությամբ դնել մի կողմ կրկին 2-3 ժամով: Երրորդ անգամ արդեն եփել այնքան, մինչև պատրաստ լինելը: Առաջարկվում է եփի վերջում վանիլին ու կիտրոնահյութ ավելացնել:
Բաղադրությունը
1 կգ ձմերուկի առանձնացրած կտորների համար` 1,5 կգ շաքարավազ, 400 գ ջուր, մի ծրարիկ վանիլին և կես կիտրոնի հյութ:
Բաղադրատոմսը վերցված է «Հայկական խոհանոց» ժողովածուից