Հայերեն   English   Русский  

Գլենդելի քաղաքապետը խրախուսում է գյումրեցիների քայլերը


  
դիտումներ: 1414

Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանդի ու դրան հետևող իրադարձությունների մասին իր տեսակետն է հայտնել նաև ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:

Մասնավորապես նա իր ֆեյսբուքյան էջում, հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ, գրել էր. ՙՀպարտանում եմ Գյումրեցիներով. Ինչպես 2013 թվականին, նրանք մնում են անկաշառ և անկոտրnւն, և ցույց են տալիս, որ Հայ ժողովուրդը դեռ ունի արժանապատվություն և ազգ կոչվելու իրավունք՚:
Զարեհ Սինանյանը ՙԱնկախ՚-ի հետ զրույցում Գյումրիում հունվարի 12-ին կատարվածի մասին նշեց. ՙԱրդյո՞ք ոճրագործությունը ենթակա է կարծիքների: Կարո՞ղ է այդ ոճրագործության մասին լինել տարատեսակ մոտեցումներ՚:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: