Հայերեն   English   Русский  

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը խոսել է Աֆղանստանից ահաբեկչական սպառնալիքի մասին


  
դիտումներ: 670

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը կարծում է, որ երկրին Աֆղանստանից սպառնում են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները, ինչպես նաև ամբողջ Եվրոպայում նրանց համախոհները: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք օրեցօր տեսնում ենք Աֆղանստանում գործող ահաբեկչական խմբավորումներ և նրանց շփման գծերը ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլ նաև ամբողջ մայրցամաքային Եվրոպայի հետ», - հայտարարել է Ուիլյամսոնը Sky News հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Լոնդոնում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը «լուրջ» է մնում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: