Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետը կալանավորվել է
Հայաստանի Հանրապետությունից բացակայող Ալբերտ Ս.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու` անձամբ անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում վերջինիս կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր հատկացնելու համար 2013 թվականի օգոստոսին ստացել է առանձնապես խոշոր չափերով` 4500 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո շահադիտական նպատակով անձամբ, ինչպես նաև իր ենթակայության տակ գտնվող, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների միջոցով Ալբերտ Ս.-ի` ՀՀ-ում գտնվելու, անձամբ անձնագրային բաժանմունք ներկայանալու և Էրեբունու զինկոմիսարիատում հաշվառվելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել պաշտոնական փաստաթղթերում, կազմել կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա վերոհիշյալ օրենքի և կանոնադրությամբ սահմանված կարգի խախտմամբ Ալբերտ Ս.-ի անվամբ ՀՀ քաղաքացու անձնագիր է տպագրվել ու հատկացվել:

Արտյոմ Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: