Հայերեն   English   Русский  

Լատվիայի արտգործնախարարը խոսել է Ղարաբաղյան հակամարտության մասին


  
դիտումներ: 827

Լատվիան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Այս մասին ասել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը ադրբեջանական “Թրենդ” լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

“Լատվիան համոզված է, որ ձգձգված այս հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով և համաձայն միջազգային իրավունքի”,- նշել է արտգործնախարարը:

Ըստ նրա՝Եվրոպական միությունում Լատվիայի նախագահության շրջանակներում երկիրը ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը:

Էդգարս Ռինկևիչը կարևորել է նաև հակամարտության լուծման ընթացքում Ադրբաջանի և Հայաստանի միջև ուղիղ շփումները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: