Հայերեն   English   Русский  

ԼԺՀ-ում համընդհանուր զորահավաք է հայտարարվելԼԺՀ-ում համընդհանուր զորահավաք է հայտարարվել


  
դիտումներ: 724

Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը բնակչության համընդհանուր զորահավաք է հայտարարել,տեղեկացնում է ԼԺՀ-ի պաշտոնական կայքը: Զորակոչվում են բոլոր նրանք, ովքեր կարող են զենք բռնել:

«Մենք բնակչության ամբողջական զորահավանք ենք անցկացնում բանակն ամապնդելու համար: Բոլոր նրանք, ովքեր զենք կարող են բռնել, կոչ ենք անում անցնել ԼԺՀ բանակի շարքերը: Կամավոր` ազնիվ ու խղճով»,-ասվում է նրա հայտարարության մեջ;

«Մարդկային ռեսուրսներն անվերջ չեն: Մի փոքր էլ, ու ուկրաինական իշխանություններն այլևս չեն ունենա մարտական գործողություններ վարողներ: Պետք է մարդիկ դա հասկանան ու դադարեն անհոգ լինելուց, որպեսզի զորակոչվեն ու տրամադրվեն նոր` մարտական կեցվածքի` թշնամու նկատմամբ անողոք լինելու»,-հայտարարել է Բոլոտովը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: