Հայերեն   English   Русский  

Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկեցին համաշխարհային Օլիմպիադայում


  
դիտումներ: 744

Բաթումում տեղի ունեցավ շախմատի համաշխարհային Օլիմպիադայի առաջին տուրը:

Մեկնարկային տուրում մեր թիմերը վստահ հաղթանակներ տոնեցին: Տղամարդկանց հավաքականը 3.5 հաշվով առավելության հասավ Ճապոնիայի ընտրանու նկատմամբ: Գաբրիել Սարգսյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ, իսկ Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը հաղթանակներ տոնեցին: ԹԻմի առաջատար Լևոն Արոնյանը առաջին տուրում հանդես չէր գալիս: Այսօր կայանալիք 2-րդ տուրում մեր մրցակիցն է լիենլու Ղազախստանի թիմը:

Կանանց հավաքականը, նույն՝ 3.5 - 0.5 հաշվով առավելության հասավ Ղրղզստանի թիմի նկատմամբ: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը հաղթեցին, իսկ Մարիա Կուրսովան հաշտություն կնքեց:

Այսօր կայանալիք 2-րդ տուրում մեր մրցակիցն է Ավստրիայի ընտրանին:

Պարտիաներին կարող եք հետևել մեր կայքում՝ ժամը 15.00-ից սկսած:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: