Թոքով տաք աղցան
դիտումներ: 7421
Պատրաստումը
Թոքի վրայից հեռացնել թաղանթը և մանր կտորներով կտրատել (հեշտ կտրատելու համար կարելի է թեթևակի սառեցնել):
Սոխը, գազարն ու սխտորը մաքրել ու լվանալ, գազարը բարակ շերտերով կտրատել, սոխը` նույնպես, սխտորն էլ մանրացնել:
Ձեթով տապակել սոխն ու սխտորը 2-3 րոպե, ավելացնել գազարն ու տապակել ևս 5 րոպե, ապա համեմել աղով, պղպեղով ու շաքարավազով, ցողել կիտրոնահյութ ու դնել մի կողմ` մարինացման համար:
Կարագը տապակի մեջ հալեցնել, վրան ավելացնել ձեթ, աղ ու պղպեղ, ապա թոքը տապակել դրա մեջ ամեն կողմից 2-3 րոպե:
Վերջում ավելացնել մանրացրած սխտորն ու մանր կտրատած կանաչին: Կարելի է արդեն մատուցել գազարի խառնուրդի հետ ձևավորած:
Բարի ախորժակ: