Հայերեն   English   Русский  

Գործունեությունը դադարեցրել են միայն երկու միկոավտոբուսային երթուղիներ. Քաղաքապետարանի պարզաբանումը


  
դիտումներ: 660

Լրատվամիջոցներից մեկում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տարածվել Երևանում հասարակական տրանսպորտի՝ գործունեությունը դադարեցված երթուղիների մասին, որի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերջին երեք ամիսների ընթացքում գործունեությունը դադարեցրել են երկու՝ հ. 62 և հ. 11 միկրոավտոբուսային երթուղիները:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«2013 թ.-ից մինչ այժմ մայրաքաղաքում դադարել են գործել ընդհանուր առմամբ 28 միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ»,- ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերջին 10 օրերի ընթացքում 26 երթուղիներ դադարեցրել են աշխատանքը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: