Լցոնած բադրիջան
Պատրաստումը
Փուռը տաքացնել մինչև 200 աստիճան: Բադրիջանները երկայնքով 2 մասի բաժանել ու յուրաքանչյուր մասի վրա վանդակաձև ճեղքեր բացել, ապա ձեթոտել:
Կարագը, մի պճեղ սխտորը, 15 գ ընկույզը, 1-2 ցողուն մաղադանոսը հարել. պետք է միասեռ զանգված լինի: Ստացվածը տարածել բադրիջանի նախապատրաստած կտորների վրա ու դնել փուռը 12-15 րոպեով:
Սոխն ու սխտորը մանր կտրատել, մնացած ընկույզը կամ ճզմել կամ մանրացնել դանակով: Տապակը դնել սալօջախին ու մի քիչ ձեթ լցնել, ապա սոխն ու սխտորը տապակել 1-2 րոպե: Ավելացնել մսի խճողակը ու տապակել 5-7 րոպե անընդհատ խառնելով: Տրորած տոմատը լցնել վրան, համեմել խմելի-սունելիով, համեմի աղացած սերմով, աղ ու պղպեղով: Ավելացնել 20 գ տրորած ընկույզը ու տապակել ևս 4-5 րոպե միջին կրակի վրա: Միջուկը տարածել բադրիջանի շերտերի վրա ու դնել փուռը 8-10 րոպեով: Պատրաստի ուտեստի վրա ընկույզ լցնել ու մատուցել:
Բարի ախորժակ