Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին Հայաստան կժամանի ավստրալահայ Արա Աղաջանյանի և Մարինա Օգանեսյանի ընտանիքը երկու զավակների հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարությունից, ընտանիքը որոշել է հայրենադարձվել: Նրանք արդեն տուն են գնել Երևանում, իսկ 13 տարեկան Գայանեն և 10 տարեկան Արսենը պետք է սովորեն «Այբ» դպրոցում:
Արա Աղաջանյանը որոշել է ներդրում անել Հայաստանում և նոր աշխատատեղեր բացել: