Հայերեն   English   Русский  

ԵՄ-ն կշարունակի ճնշումներ գործադրել Ռուսաստանի նկատմամբ


  
դիտումներ: 713

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` ԵՄ-ն կշարունակի ճնշումներ գործադրել Ռուսաստանի վրա:

Ընդ որում` Եվրոպական միությունը մտադիր է Ուկրաինայի խնդրի կարգավորման, գլոբալ մարտահրավերների հակազդման գործում (Մերձավոր Արևելք, Իրանի միջուկային ծրագիր, ահաբեկչություն և կլիմայի փոփոխություններ), պատրաստակամ մնալ Ռուսաստանի հետ երկխոսության համար: Գրում է Ntv.ru-ն:

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրոպական միության անդամ երկրները պատրաստ են շարունակել աջակցել Ուկրաինային, այդ թվում` ֆինանսապես: «Հետագայում ԵՄ-ն Մինսկյան համաձայնագրերի իրագործման և Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի բարելավման դեպքում փոփոխություններ կմտցնի սահմանված պատժամիջոցների ռեժիմում», - ասել է Մոգերինին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: