ՌԴ-ն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինային անօրինականորեն զինամթերք մատակարարելու մեջ
դիտումներ: 880
« Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ուկրինայի ողջ տարածքում խորհրդային և ռուսական արտադրության զինամթերքից բացի այլ զինատեսակներ առկա չեն: Ավելի ճիշտ առկա չէր մինչև վերջերս, քանի դեռ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ մեր հարևան որոշ երկրներ չսկսեցին մատակարարել այլ զինատեսակներ», - հայտարարել է Լավրովը: «Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ`Լավրովն ընդգծել է, որ նման մատակարարումները հակասում են ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի կոդեքսներին: