Հայերեն   English   Русский  

Հայ 3 բռնցքամարտիկ Անապայի միջազգային մրցաշարում դուրս է եկել քառորդ եզրափակիչ


  
դիտումներ: 913

Անապայում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության մրցումային 3-րդ օրը ռինգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից 3-ը դուրս են եկել քառորդ եզրափակիչ:

Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը:

60 կգ քաշային Գոռ Կարապետյանը, 63 կգ քաշային Վահագն Մանուկյանն ու 50 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը ևս մեկ հաղթանակի դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:

Աղջիկների պայքարում 60 կգ քաշային Սոնա Հարությունյանը պարտություն է կրել, իսկ 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ և ապահովել բրոնզե մեդալ:

Պարտություն են կրել 46 կգ քաշային Էրիկ Երվանդյանը, 48 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը, 52 կգ քաշային Դավիթ Եգորյանը, 54 կգ քաշային Արթուր Սահակյանը և 57 կգ քաշային Գոռ Մխիթարյանը:

Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանը ներկայացնող 9 մարզիկ. 8 տղա և 1 աղջիկ:

Այսօր ռինգ դուրս կգան ու քառորդ եզրափակչի համար կպայքարեն 66 կգ քաշային Նարեկ Զախարյանը, 70 կգ քաշային Գոռ Թովմասյանը, 75 կգ քաշային Հրանտ Թորոսյանը, 80 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանն ու գերծանր քաշային Տիգրան Գևորգյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: