Հայերեն   English   Русский  

8 տարվա ընթացքում Ադրբեջանը Բելառուսից գնել է 153 տանկ, 132 հրետանային համակարգ և 11 ռազմական ինքնաթիռ. ՄԱԿ


  
դիտումներ: 1119

2004-2012 թթ. ընթացքում Ադրբեջանը 153 ռազմական տանկ է գնել Բելառուսից:

Այս մասին հայտնում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների գրանցամատյանին:

Ըստ այդմ՝ Բելառուսը Ադրբեջանին վաճառել է նաև Տ-72 տարբեր մոդիֆիկացիաներ: Դրանից բացի, զեկուցվող տարվա համար Ադրբեջանը 120 Դ-30 հրազեն է գնել, 12 Pion հաուբից հրանոթ, 60 ԲՏՌ-70 զրահապատ փոխադրիչներ և 11 Սու-25 օդանավ:

Զեկույցում նշված չեն 2013թ.-ին Բաքվի ռազմական շքերթի ժամանակ ներկայացված Buk-MB հրթիռային համակարգերը, որոնք ձեռք են բերվել Բելառուսից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: