Հայտնի են առավել վնասակար սնունդների անունները
Առաջին հորիզոնականում հայտնվել է մշակված մսամթերքը՝ երշիկեղենի և նրբերշիկի տեսքով: Այս դեպքում արտադրանքի արժեքը որոշում է դրա որակը, որքան է ցածր է դրա գինը, այնքան դրա բաղադրության մեջ միսը քիչ է և ավելի շատ են վտանգավոր բաղադրիչները, որոնցից շատերը քաղցկեղածին են:
Ցանկում են նաև էժանագին կիսաֆաբրիկատները: Մասնագետները զգուշացնում են, որ դրանք հարուստ են ֆոսֆատներով և տրանս ճարպերով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները թերհավատորեն են վերաբերում նաև ցածր գներով պանրի տեսակներին: Եթե պանիրն էժան է, փորձագետների կարծիքով՝ ապա ամենայն հավանականությամբ այն պատրաստված է մարգարինից, այլ ոչ թե կաթից: Իսկ նման պանիրը անկասկած վնասակար է սրտանոթային համակարգի համար:
Գինը սկզբունքային է նաև պահածոյացված ապրանքների համար՝ մետաղական տարաների օքսիդացման պատճառով, քանի որ ծանր մետաղները կարող են մուտք գործել արտադրանքի մեջ: