Հայերեն   English   Русский  

86-ամյա ամերիկուհին 7 տարի շարունակ ապրում է զբոսանավերի վրա


  
դիտումներ: 817

Ամերիկուհի Լի Ուոչստետերը 1997թ. ամուսնու մահից ի վեր բնակվում է զբոսանավերի վրա: Այրիանալուց հետո նա խոստացել է ի կատար ածել ամուսնու` իրեն ուղղված վերջին խնդրանքը և երբևէ չդադարել նավերով ճանապարհորդել:

Համատեղ ապրած 50 տարիների ընթացքում զույգը 89 ծովային ճանապարհորդություն է իրականացրել: Ամուսնու մահից հետո ևս այրին շարունակել է այդ ավանդույթը և հասցրել 15 շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել: Յոթ տարի առաջ այրին վաճառել է Ֆլորիդայում գնտվող իր շքեղ բնակարանն անդադար ծովում գտնվելու ցանկության պատճառով: Այդ ժամանակվանից ի վեր Լին անդադար ճանապարհորդում է` բնակվելով 1070 անձանց համար նախատեսված “Crystal Serenity” զբոսանավում: “Այժմ ես ապրում եմ առանց սթրեսների, իսկ իմ կյանքն ուղղակի հեքիաթի է նման”, - հայտարարել է երջանիկ այրին “The Daily Mirror” պարբերականին տված հարցազրույցի ընթացքում:

Լին տարեկան գրեթե 108 000 Ֆունտ ստերլինգ է ծախսում: Վերջինիս սիրելի զբաղմունքը ճաշից հետո օրական երկու ժամ պարելն է: Նա նշել է, որ հասցրել է ավելի քան 100 երկիր այցելել, սակայն առավել հետաքրքիր համարում է ասիական երկրները, քանի որ դրանք խիստ տարբերվում են իր հայրենի ԱՄՆ-ից: Կինը խոստովանել է, որ թեև կարոտում է ընտանիքի անդամներին, սակայն համացանցի շնորհիվ մշտապես կապ է պահպանում իր երեք որդիների և յոթ թոռների հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: