Հայերեն   English   Русский  

Էրդողանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը


  
դիտումներ: 635

Իզմիրում թուրքական «STAR» նավթավերամշակման գործարանային համալիրի բացման արարողության ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը։

Թուրքիայի նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ հայերն «օկուպացրել են ադրբեջանական հողերի 20%-ը»: Ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան տարածաշրջանի կայունության համար կարևոր երկրներ և առանց այդ երկրների թույլտվության ոչ մի նախագիծ չի կարող իրագործվել ռեգիոնում:

«Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը քառորդ դար շարունակ բռնազավթման տակ է: Միջազգային հանրությունն այլևս չի կարող լռության մատնել այդ հարցի լուծմանը միտված Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությունները: Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը վերջ կդնի աշխարհի բոլոր ծայրերում ի հայտ եկող անարդարություններին, այդ թվում նաև Ղարաբաղի հակամարտությանը»:

Էրդողանը միջազգային կառույցներին մեղադրել է արդարության զգացումից հեռու լինելու մեջ և զգուշացրել, որ այդ կերպ դրանք հեղինակազրկվում են:

«Մենք՝ որպես Թուրքիա և Ադրբեջան, ցանկացած պարագայում շարունակելու ենք մեր ընդհանուր պայքարն այն արժեքների համար, որոնց հավատում ենք: Աստծո կամոք հաջողությամբ կպսակենք այս սուրբ դատը»,- եզրափակել է Էրդողանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: